Ա Սերիայի մեկնարկային երկու տուրում պարտված «Ռոման» ու «Էմպոլին» անցկացրին չորրորդ տուրի հանդիպումը։
«Գայլերը» աշխույժ սկսեցին հանդիպումը, և արդեն առաջին խաղակեսի ավարտին ջախջախում էին 3:0 հաշվով։
Երկրոդ կեսում Ժոզե Մոուրինյոյի սաները 4 գնդակ ուղարկեցին «Էմպոլիի» դարպասն ու գերխոշով հաշվով հաղթանակ տոնեցին։
«Ռոմայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական անգամ աչքի ընկան Ռենատու Սանչեշը, Բրայան Քրիստանտեն, Ռոմելու Լուկակուն և Ջանլուկա Մանչինին։ Ալբերտո Գրասսին էլ ինքնագոլի հեղինակ դարձավ։
Հանդիպման տեսությունը՝ ստորև։