«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում թիմի նպատակների մասին հարցին։
«Ամեն անգամ ամեն ինչ նորից է սկսվում: «Մանչեսթեր Սիթիի» նպատակն է հաղթել առաջին խաղում և դուրս գալ խմբից։ Մեր նպատակը չի փոխվի այն պատճառով, որ մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգայի վերջին խաղարկությունում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Սիթիի» մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հանդես կգա G խմբում, Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում Գվարդիոլայի սաները կհյուրընկալվեն «Ցրվենա Զվեզդային»: Հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 19-ին։