«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Չեմպիոնների Լիգայի մասին։
«Չեմպիոնների Լիգան ամենակարևոր ակումբային մրցաշարն է աշխարհում։ Պատիվ է խաղալ այս մրցաշարում և պայքարել յուրաքանչյուր գոլի համար։
Այս մրցաշարում մեծ թիմերի դեմ հանդիպումները ռիսկեր և հնարավորություններ են պարունակում: Չգիտեմ, արդյոք հիմա լավագույն ժամանակն է «Ատլետիկոյին» դիմակայելու համար, բայց գիտեմ, որ մենք պետք է փորձենք լավ արդյունքի հասնել:
Թղթի վրա նրանք մեր խմբի լավագույն թիմն են։ Մեր տղաները երկու տարի պայքարեցին այստեղ լինելու համար։ Մենք պետք է կենտրոնանանք և մտածենք այդ խաղի մասին: Մասամբ գիտեմ «Ֆեյենորդին», բայց «Սելթիկին» լավ չեմ ճանաչում»,- լրագրողներին ասել է Սարին։