Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Թուրքիայի հավաքականը

Գերմանացի հայտնի մասնագետ Յոահիմ Լյովը կարող է աշխատանք գտնել Թուրքիայի հավաքականում։ Այս մասին հայտնում են DHA-ի լրագրողները։

63-ամյա մարզիչը համարվում է այս պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Լյովը կարող է փոխարինել Շտեֆան Կունցին։

Յոահիմը 2021 թվականի ամռանից չի մարզում ոչ մի թիմ՝ Գերմանիայի հավաքականից հեռանալուց հետո։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել Լյովի՝ Բրազիլիայի հավաքականում հնարավոր աշխատանքի մասին։ Սակայն մասնագետը հերքել է այս լուրերը։