Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղից հետո զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը կայացավ «Մոնժուիկ» մարզադաշտում և ավարտվեց ջախջախիչ՝ 5։0 հաշվով։
«Հանդիպումը կատարյալ չէր, բայց բավականին լավ էր: Ինձ գոհացնում է այն ոգին, որով խաղում էին իմ ֆուտբոլիստները։
Մենք հիանալի ժամանակ անցկացրինք: Թիմը շատ հիանալի պահեր ունեցավ։ Հենց այդպես էլ պետք է լինի»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։
Հինգ տուրերի արդյունքներով «կապտանռնագույնները» վաստակել են 13 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։