Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, իսկ այժմ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պահանջված է եվրոպական թոփ-ակումբների շրջանում։
Ըստ Mundo Deportivo-ի լրագրողների՝ 41-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են երկու գրանդներ։ Խոսքը «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մասին է։ Երկու ակումբներն էլ ցանկանում են ձեռք բերել Ալոնսոյին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Խաբին «Բայերի» գլխավոր մարզիչն է 2022 թվականից։ Ամռան վերջում կողմերը նոր երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականի կեսերը։