Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը պաշտոնանկ է արվել, այս մասին սոցցանցում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շկիրան։
60-ամյա գերմանացի մասնագետը Թուրքիայի ազգային հավաքականը գլխավորել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը գործում էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Նախկինում նա գլխավորել էր մի շարք գերմանական ակումբներ, ինչպես նաև երկու ամիս աշխատել է որպես Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Թուրքիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում զբաղեցնում է երկրորդ տեղը D խմբի մրցաշարային աղյուսակում։
Սեպտեմբերի 12-ին թուրքերն ընկերական հանդիպում են անցկացրել Ճապոնիայի հավաքականի հետ, որում պարտվել են 2։4 հաշվով։