PREMIER LEAGUE. «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Էվերթոնին» (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Գուդիսոն Պարկում» հյուրընկալվեց «Էվերթոնին»։

Միկել Արտետայի սաները կարողացան երկրորդ խաղակեսի միջնամասում գոլ հեղինակել ու հաղթանակի հասնել։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 13 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ «Էվերթոնը» վաստակած 1 միավորով 18-րդն է։

Պրեմիեր Լիգա.

«Էվերթոն» – «Արսենալ» 0:1 (0:0)

0:1 Լեանդրո Տրոսար 69

Հանդիպման տեսությունը՝ ստորև։