«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել Ժերեմի Դոկուի խաղը «Վեսթ Հեմի» դեմ խաղում։
«Քաղաքայինները» Լոնդոնում կամային հաղթանակ տարան (3:1), իսկ 21-ամյա բելգիացին խփեց իր թիմի առաջին գոլը 46-րդ րոպեին։
«Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ Դոկուն այս մակարդակը ցույց կտա «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր երկրորդ խաղում: Սովորաբար, երբ երկարաժամկետ պայմանագիր եք կնքում երիտասարդ ֆուտբոլիստի հետ, մեծ համբերություն է պահանջվում:
Այսօր նա վճռական ու ագրեսիվ էր առաջին րոպեից, դա միայն նրա գոլը չէր։ Նա սկսել է ապացուցել իր խաղի որակը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: