«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Գաբրիել Մարտինելիի վնասվածքի մասին։
Մարտինելին վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի հինգերորդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում, իսկ 24-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը։
«Կարծում եմ՝ նա ինչ-որ բան զգաց, երբ վազեց դեպի դարպասը: Նա այն ֆուտբոլիստը չէ, ով մկանային խնդիրներ կունենա, բայց այս անգամ նա չկարողացավ շարունակել խաղալ։ Սպասենք»,- Արտետայի խոսքերն է փոխանցում լրագրող Կայա Կայնակը։
«Արսենալն» արտագնա խաղում 0:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Միակ գոլը խփեց Լեանդրո Տրոսարը, ով փոխարինեց վնասվածք ստացած Մարտինելիին։