«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է անգլիական Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրի խաղում «Էվերթոնի» նկատմամբ արտագնա հաղթանակի մասին (0:1)։
Մասնագետը նշել է, որ իր թիմը գերազանց հանդիպում է անցկացրել՝ առանց մրցակցին նվեր տալու։
«Մենք գերիշխում էինք և շատ պահեր ստեղծեցինք: Հավանաբար հաշիվը պետք է ավելի խոշոր լիներ: Ինձ շատ դուր եկավ խաղը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո դեմքիս ժպիտ հայտնվեց»,- նշել է Արտետան BBC-ի եթերում: