«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան պատասխանել է հարձակվող Գաբրիել Ժեզուսի կարևորության մասին հարցին։
Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ մրցաշրջանի զգալի հատվածը։ Հարձակվողը վնասվածքի պատճառով բացակայում էր նաև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային երկու խաղերում, իսկ սեպտեմբերի սկզբին նա խփեց երկար սպասված գոլը՝ փոխարինման դուրս գալով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
«Նա երկար ապաքինվելուց հետո նոր վնասվածք ստացավ, նորից պետք է վիրահատվեր։ Կասկած չկա, որ Գաբին հիանալի ֆուտբոլիստ է։
Բոլորը տեսան, թե ինչպես նա փոխեց մեր խաղը նախորդ մրցաշրջանում: Նա կրկին թիմի գլխավոր ֆուտբոլիստը կլինի, երբ մարզավիճակ ձեռք բերի»,- ասել է Արտետան կիրակի օրը կայանալիք «Էվերթոնի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում: