«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն երկրպագուներին կոչ է արել համբերատար լինել թիմի նոր ֆուտբոլիստների նկատմամբ։
Արգենտինացի մասնագետը որպես օրինակ բերել է Զինեդին Զիդանին։
«Զիդանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր, բայց նրա գալուց վեց ամիս անց «Ռեալի» երկրպագուները կարող էին ասել. «Օ, ո՞ւմ ենք մենք գնել»: Նա սկսեց արդյունքներ ցույց տալ յոթ-ութ ամիս հետո, իսկ Զիդանը այդ ժամանակ 26 կամ 27 տարեկան էր»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։