Հոլանդացի պաշտպան Մատիաս դե Լիխտը խոսել է Մյունխենի «Բավարիայում» խաղային պրակտիկայի բացակայության մասին։
«Ինչո՞ւ առաջին րոպեներից ինձ դուրս չեն բերում խաղադաշտ: Չգիտեմ, ավելի լավ է հարցնել մարզչին: Ես անում եմ այն, ինչ ինձնից պահանջում են, բայց խաղաժամանակ չեմ ստանում:
Ես շարունակելու եմ աշխատել։ Մնացած ամեն ինչ կախված է մարզչական շտաբից»,- պաշտպան նշել է Sport1-ին։
Այս մրցաշրջանում Դե Լիխտը մասնակցել է Գերմանիայի առաջնության չորս հանդիպման՝ խաղադաշտում ընդհանուր առմամբ խաղալով 37 րոպե։ 24-ամյա հոլանդացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: