«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի պատմության հակառեկորդ է գրանցել

Անգլիայի առաջնության հինգերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին պարտություն կրեցձ Այս անգամ հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի թիմը սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։

Այսպիսով, նա կրեց երրորդ պարտությունը առաջին հինգ հանդիպումներում. «Մանչեսթեր Յունայթեդը» նախկինում պարտվել էր լոնդոնյան «Թոթենհեմին» և «Արսենալին»:

Ինչպես պարզվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական Պրեմիեր լիգայում պատմության մեջ առաջին անգամ երեք պարտություն կրեց առաջին հինգ հանդիպումներում։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 23-ին կխաղա «Բարնլիի» հետ։