29-ամյա գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն ու Քաթարի առաջնություն տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կիսապաշտպանը տեղափոխվում է «Ալ-Ահլի»։ Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կիսապաշտպանը բուժզննում կանցնի, որից հետո կկնքի պայմանագիր։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։
Դրաքսլերը փարիզյան գրանդում հանդես է գալիս 2017 թվականից։ ՊՍԺ-ում գերմանացին անցկացրել է 198 հանդիպում, որոնցում դարձել է 26 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Յուլիանը ոչ մի հանդիպում չի անցկացրել ՊՍԺ-ի կազմում։