Յոզուա Կիմիխն ամռանը կարող է հեռանալ «Բավարիայից»

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը առաջարկ կանի հաջորդ ամառ։ Դա տեղի կունենա, եթե 28-ամյա կիսապաշտպանը նոր պայմանագիր չկնքի «Բավարիայի» հետ։ Կիմիխի գործող պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում Կիմիխը չորս հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։