Գաբրիել Մարտինելին չի կարողացել շարունակել «Էվերթոնի» դեմ խաղը

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին չի կարողացել շարունակել «Էվերթոնի» դեմ խաղը։

22-ամյա բրազիլացին դրվագներից մեկում վնասվածք է ստացել ու խաղադաշտը լքել 24-րդ րոպեին։ Նրան փոխարինեց հարձակվող Լեանդրո Տրոսարդ։

Հարկ է նշել, որ 19-րդ րոպեին Մարտինելին գոլի հեղինակ է դարձել, սակայն նրա գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով, որը չեղարկվել է VAR-ով կրկնապատկերը դիտելուց հետո։

Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրում «Էվերթոն» – «Արսենալ» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով (0:1)։