32-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»: Ակումբի ղեկավարությունը Դե Խեային դիտարկում է որպես 40-ամյա չիլիացի Կլաուդիո Բրավոյի փոխարինող։
Ակումբը Դե Խեային կարող է ձեռք բերել անվճար, քանի որ նա «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ազատ գործակալ է։
Դե Խեան «Ատլետիկո Մադրիդի» ակադեմիայի սան է: Դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին։