«Սևիլիան» Իսպանիայի առաջնությունում տնային հանդիպում կանցկացնի «Լաս Պալմասի» հետ։
Անդալուզիայի թիմի մեկնարկային կազմում ընդգրկվել է պաշտպան Սերխիո Ռամոսը։ Սա նրա առաջին խաղը կլինի հայրենի ակումբ վերադառնալուց հետո:
Ռամոսը վերջին անգամ «Սևիլիայում» խաղացել է 2005 թվականի օգոստոսի 28-ին, այսինքն՝ 6594 օր առաջ։
Լրագրող Ուիլ Ջինսը սոցիալական ցանցերում նշում է, որ 2005 թվականի օգոստոսի 28-ին «Ռասինգի» դեմ խաղում Ռամոսը խաղացել է 1969 թվականին ծնված Պաբլո Ալֆարոյի կողքին։ Այսօր «Սևիլիան» պահեստայինների նստարանին ունի 2003 թվականին ծնված Խուանլուին։