Չավի․ «Նրանք այստեղ չեն սպասի այնքան ժամանակ, որքան մյուս ակումբներում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Պեպ Գվարդիոլայի հետ համեմատությունը։

«Այստեղ մարդիկ այնքան էլ համբերատար չեն։ «Բարսելոնան» ոչ մի ընդհանուր բան չունի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Եվ Պեպը դա հաստատ գիտի և հասկանում է պահանջների մակարդակը։ Դուք ինձանից հաղթանակներ եք պահանջում։ Հասկանում եմ, որ հաղթանակները գալիս են լավ խաղալուց, բայց նախորդ մրցաշրջանում մենք հիանալի հանդիպում անցկացրինք «Բավարիայի» դեմ և պարտվեցինք 0:2 հաշվով։ Հետո ինձ ասացիր, որ գլխավորը արդյունքն է։ Նրանք այստեղ չեն սպասի այնքան ժամանակ, որքան մյուս ակումբներում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նշենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ կարողացավ հաղթել Չեմպիոնների Լիգան միայն 7 մրցաշրջանից հետո։ «Բարսելոնան» վերջին անգամ Չեմպիոնների Լիգան հաղթել է 2015 թվականին։