Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին հայտնել է, թե ինչ է իրեն դուր գալիս ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մեջ։
«Ճիշտն ասած, կարծում էի, որ նա կհեռանա ՊՍԺ-ից։ Կարծում եմ՝ բոլորը սպասում էին, որ նա կհեռանա։ Նրա մեջ կա մի բան, որը միշտ զարմացրել է ինձ՝ միշտ ցանկանում է խաղալ, մարզվել։ Մբապպեն աշխարհի առաջնությունից հետո գալիս է խաղալու Ֆրանսիայի առաջնությունում։ Այս հարցում նա երբեք ոչ ոքի չի հարգել։
Նա կրքոտ է: Ինչպես բոլորը, երբեմն նա կարող է այնքան էլ լավը չլինել, բայց միշտ պայքարում է, միշտ ջանք է գործադրում, միշտ իր որակներով փորձում է լավագույնն անել իր թիմի համար»,- Անրիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: