Նոր տեղեկություններ կան Լիոնել Մեսսիի վիճակի մասին

Լիոնել Մեսսին չի օգնի «Ինտեր Մայամիին» շաբաթ երեկոյան։ Թիմը MLS-ի շրջանակներում կխաղա «Ատլանտա Յունայթեդի» հետ:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 36-ամյա արգենտինացին լուրջ վնասվածք չունի, սակայն առկա է անհարմարություն ու ծանր հոգնածություն։ Նրանք ցանկանում են հանգստի տալ Մեսսիին, հատկապես հաշվի առնելով, որ «Ինտեր Մայամին» շուտով կխաղա ԱՄՆ գավաթի եզրափակչում «Հյուսթոն Դինամոյի» դեմ։

Հիշեցնենք, որ օրերս Լիոնել Մեսսին բաց էր թողել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Բոլիվիայի հավաքականի դեմ հանդիպումը, նախկինում աստղային հարձակվողը փոխարինվել էր Արգենտինայի հավաքականի կազմում՝ Էկվադորի դեմ խաղում, որում խփել էր հաղթական գոլը։