Կատալոնական «Բարսելոնան» ակտիվորեն հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի շուրջ ստեղծված իրավիճակին, ով վերջերս որակազրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումներին մասնակցելուց։
Sport-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Սանչոյի նկատմամբ և տեսանելի ապագայում կարող է փորձել ձեռք բերել նրան։ Ակումբը դիտարկում է հունվարին անգլիացուն վարձավճարով ձեռք բերելու հնարավորությունը։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Սանչոյին մեղադրել էր վատ վերաբերմունք ունենալու մեջ։ Ջեյդոնն իր հերթին սոցցանցերում մի ամբողջ գրառում է կատարել, որում «մանկունիանցիների» մարզչին մեղադրել է ստելու մեջ։