Պեպ Գվարդիոլան Լամին Յամալի հետ խոսել է անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հետ խոսել է անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ Յամալն առանց վարանելու մերժել է Գվարդիոլայի առաջարկը։ Նշվում է, որ նա ցանկանում է հաջողության հասնել «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ 16-ամյա Յամալը «Բարսելոնայի» սան է։ Նա հիմնական թիմում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից և նրանց կազմում անցկացրել է հինգ հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։