«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։
«Ջոն Սթոունսն ու Ջեք Գրիլիշը վնասվածքներ են ստացել: Նրանք չեն կարողանա մասնակցել «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը։ Բացի այդ, ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ կլինեն Չեմպիոնների Լիգայում խաղալ համար, բայց մենք կդիտենք նրանց։
Ջեքը մկանային վնասվածք ունի, Ջոնն ավելի լավ է, բայց դեռ մկանային խնդիրներ ունի: Մատեո Կովաչիչը նույնպես մկանային վնասվածք ունի եւ նույնպես չի կարողանա մասնակցել հանդիպմանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։