«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է մեջքի վիրահատությունից հետո իր վիճակի մասին։
«Ես լավանում եմ: Բժիշկները լավ աշխատանք են կատարել, և ես կարծում եմ, որ ամեն շաբաթ, քայլ առ քայլ, ես ավելի լավն եմ դառնալու»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Օգոստոսի վերջին «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 52-ամյա իսպանացին շտապ վիրահատության նպատակով թռել է Բարսելոնա։ Գվարդիոլան վիրահատության պատճառով բաց է թողել երկու խաղ։