Մասիմիլիանո Ալեգրի․ ««Յուվենտուսն» ու «Լացիոն» այժմ նույն մակարդակի վրա են»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի Ա Սերիայի հինգերորդ տուրում հռոմեական «Լացիոյի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

««Յուվենտուսն» ու «Լացիոն» այժմ նույն մակարդակի վրա են։ Մենք նման նպատակ ունենք՝ եզրափակել լավագույն 4-ում։ «Լացիոն» լավ կազմակերպված թիմ է ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Մեզ բարդ խաղ է սպասվում, պետք է կենտրոնացած լինենք դրա վրա»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն։

Նշենք, որ խաղը կկայանա Թուրինում այսօր՝ սեպտեմբերի 16-ին։