«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լացիոյի» նկատմամբ (3:1)։
«Բյանկոներիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, եւս մեկ գոլ խփեց Ֆեդերիկո Կիեզան։
«Ես գոհ եմ մեր խաղից և արդյունքից։ Մթնոլորտը հիանալի էր, երկրպագուները մեզ անընդհատ առաջ էին մղում։ Կիեզան սկսեց ավելի մոտ խաղալ Վլահովիչին, նա անընդհատ հնարավորություններ էր ստեղծում նրա համար։
Կարծում եմ՝ այսօր Ֆեդերիկոն իր լավագույն հանդիպումն անցկացրեց «Յուվենտուսին» միանալուց հետո: Նա շարունակում է աշխատել ու կատարելագործվել»,- DAZN-ին տված հարցազրույցում ասել է թուրինյան թիմի գլխավոր մարզիչը։