«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից, հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Ըստ աղբյուրի՝ անգլիացին որոշել է փոխել ակումբային գրանցումը թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Հոլանդացի մասնագետը դժգոհ է խաղացողից և նրան հեռացրել է հիմնական թիմի հետ աշխատելուց։ Ջեդոնի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի, Բունդեսլիգայի և Ա Սերիայի ակումբները։
Սանչոն մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2026 թվականին։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։