Հարի Քեյն. «Ես միշտ գոհ եմ իմ խփած գոլերից»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է իր հույզերով «Բայերի» դեմ խաղում գոլ խփելուց հետո։

«Իհարկե, ես միշտ գոհ եմ իմ գոլերից, բայց ընդհանուր առմամբ ես դեռ ծանոթանում եմ թիմի հետ: Կարծում եմ, որ կարող եմ բարելավել խաղընկերների հետ փոխըմբռնումը:

Ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարզման և յուրաքանչյուր խաղի ժամանակ ավելի լավ եմ ճանաչում թիմակիցներիս»,- Քեյնի խոսքերն է մեջբերում «Bayern & Bavaria»-ն:

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի խաղում «Բավարիան» իր խաղադաշտում չկարողացավ հաղթել «Բայերին»։ Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Քեյնը խաղադաշտում անցկացրել է 85 րոպե ու դարձել մեկ գոլի հեղինակ։