Գոնսալու Ռամուշը անդրադարձել է ՊՍԺ-ի պարտությանը

ՊՍԺ-ի նորեկ Գոնսալու Ռամուշը Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի «Նիցցայի» դեմ խաղից հետո մեկնաբանել է թիմի պարտությունը (2-3):

«Մենք փորձեցինք խաղալ մեր ֆուտբոլը։ Բայց երբեմն դժվարություններ են լինում։ Մենք չենք կարող միշտ լավ խաղալ, իսկ այս անգամ ուժեղ մրցակցի դեմ էինք: Պարտությունը երբեք լավ էմոցիաներ չի բերում։ Բայց մեզ համար այս արդյունքն արդեն անցյալում է։ Այժմ մեր բոլոր մտքերը «Բորուսիայի» դեմ խաղի մասին են»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Lequipe-ը։

ՊՍԺ-ի հաջորդ հանդիպումը Չեմպիոնների Lիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիայի» հետ է անցկացնելու։ Հանդիպումը կկայանա Փարիզում սեպտեմբերի 19-ին։