Էռնեստո Վալվերդե. «Հուսով եմ, որ նա դեռ երկար կմնա մեզ հետ»

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատասխանել է Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։

«Երիտասարդ խաղացողներին հաճախ ավելի շատ են գնահատում իրենց ներուժի, քան ներկայիս ելույթների համար: Այս պատմությունները հաճախ հորինված են լինում՝ այսօր գրում են մի բանի մասին, վաղը՝ ուրիշի։ Ժամանակի ընթացքում խոսակցությունները մարում են։ Հուսով եմ՝ Նիկոն դեռ երկար կմնա մեզ հետ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին։