«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Բրայթոնի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
Հիշեցնենք, որ նոր առաջնության մեկնարկային չորս տուրերում «մանկունիանցիներն» արդեն երկու պարտություն են կրել՝ պարտվելով «Թոթենհեմին» ու «Արսենալին»։
«Մենք գիտակցում ենք, որ «Բրայթոնը» շատ բարդ մրցակից է: Ով դիտում է այս թիմի խաղը, կտեսնի բարձր որակ: Մենք հասկանում ենք, որ եթե բավականաչափ կենտրոնացած չլինենք, խնդիրներ կունենանք»,- մամուլի ասուլիսում նշել է Տեն Հագը։