«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն գնահատել է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի ներուժը, ում կարիերան անկում ապրեց 2022 թվականի հունվարին Մասիմիլիանո Ալեգրիի թիմ տեղափոխությունից հետո։
«Նա շատ երիտասարդ է, ունի իր վերելքներն ու վայրէջքները, բայց Դուշանը զարգացման ճիշտ ուղու վրա է։ Նա մեծ ճնշում է գործադրում իր վրա և պետք է սովորի կառավարել էմոցիաները։ Եթե Վլահովիչը սովորի դա անել, նա կարող է դառնալ Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը»,- Դանիլոյի խոսքերն է մեջբերում Il Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պատրաստ էր ամռանը վաճառել Վլահովիչին 80 միլիոն եվրոյով, սակայն ոչ մի ակումբ չհամաձայնեց վճարել սերբի համար պահանջվող գումարը։