Ալեքսիս Մաքալիսթերը պատասխանել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Լիվերպուլ»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը պատասխանել է այն հարցին, թե ինչու է որոշել տեղափոխվել Յուրգեն Կլոպի թիմ։

««Լիվերպուլ» տեղափոխվելն ինձ համար հեշտ էր, քանի որ ակումբն ու մարզիչն անմիջապես հասկացրին, որ իրենց պետք եմ: Սա շատ կարևոր գործոն է։ Իհարկե, փողը կարևոր է, բայց դա միշտ չէ, որ ամենակարևորն է»,- Մաքալիսթերի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։

Հիշեցնենք, որ 24-ամյա արգենտինացին «Լիվերպուլ» է տեղափոխվել անցած ամառ «Բրայթոնից»: «Կարմիրների» կազմում կիսապաշտպանն արդեն չորս հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, որոնցում ստացել է մեկ դեղին քարտ, մեկ անգամ էլ հեռացվել խաղադաշտից։