Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել եվրոպական գրանդը

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ապագայում կարող է գլխավորել «Բավարիան», հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ մյունխենցիների ղեկավարությունը բարձր է գնահատում թիմի նախկին ֆուտբոլիստի մարզչական հմտությունները։ «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հիացած է Ալոնսոյի աշխատանքով, մինչդեռ գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը տպավորված է որպես մարզիչ նրա առաջընթացով:

Ալոնսոյի վստահությունը հանգեցրեց նրան, որ պաշտպան Յոսիպ Ստանիշիչը վարձավճարով տեղափոխվեց Լևերկուզենի «Բայեր»: «Բավարիան» կարծում է, որ Ալոնսոն կկարողանա ավելի լավ սանձազերծել 23-ամյա ֆոիտբոլիստի ներուժը։