Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը վերականգնվում վնասվածքից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 23-ամյա ֆուտբոլիստը վազում ջրի մեջ: Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆիզիոթերապևտները կիրառում են ժամանակակից տեխնիկա՝ բրազիլացու ապաքինումն արագացնելու համար:
Վինիսիուսը վնասվածք է ստացել Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում (1:0):