Հայտնի է, ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս 26-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայի 3 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Մեդիսոնն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում «Թոթենհեմում», որը տեղափոխվել է «Լեսթերից»։