«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի տրանսֆերով, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձել է 16-ամյա իսպանացուն համոզել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է, քանի որ ցանկանում է հաջողության հասնել «Բարսելոնայի» հետ։
Անցած մրցաշրջանի վերջում Յամալը դարձավ «Բարսելոնայի» ամենաերիտասարդ դեբյուտանտը Լա Լիգայի պատմության մեջ:
Այս մրցաշրջանում հարձակվողը նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում և դարձավ ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը։ Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։