Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 29-ամյա կիսապաշտպանը Արգենտինայի հավաքականից ժամանել է մկանային դիսկոմֆորտով։ Ակումբը որոշել է լրացուցիչ հետազոտություն անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք ունի։
Արգենտինացին վերականգնողական փուլ է անցնում մարզասրահում։ Դե Պոլի ապաքինման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն։