«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կարիերայի ավարտի իր ծրագրերի մասին։ Նախորդ ամիս լեհը դարձավ 35 տարեկան։
Հարձակվողը նշել է, որ գործող պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ, և այս պահին չի մտածում կարիերան Սաուդյան Արաբիայում հնարավոր շարունակելու մասին։
«Ֆուտբոլում իմ վերջին տարիներն են։ Ինձ մնացել է երկու, գուցե երեք տարի։ Ինձ սխալ մի հասկացեք, ես միշտ ցանկանում եմ հաջողակ լինել և գոլեր խփել, բայց ես նախկինի պես համառ չեմ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Soccer Nation-ը։
Նախկինում լեհը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» և «Բավարիայում»։