Ֆիլ Ֆոդեն. «Ես ցանկանում եմ այս մրցաշրջանում լինել Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է այս մրցաշրջանում իր նպատակների մասին։

«Ես ցանկանում եմ այս մրցաշրջանում լինել Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ես մտադիր եմ մարդկանց ցույց տալ, թե ինչ կարող եմ անել: Լինի դա կենտրոնական դիրք, որը ես խաղացի «Նյուքասլի» դեմ խաղում, թե՝ եզրային դիրքում: Ուզում եմ մի շարք հանդիպումներ անցկացնել, որսալ ռիթմը։ Դա իմ նպատակն է»,- ասել է Ֆոդենը BBC Sport-ին։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 6 խաղում։