«Նյուքասլը» հայտարարել է թիմի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Նյուքասլը» հայտարարել է հարձակվող Կալում Ուիլսոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար՝ մինչև 2025 թվականի ամառ։

Ուիլսոնը «Նյուքասլին» է միացել «Բորնմութից» 2020 թվականի սեպտեմբերին և այդ ժամանակվանից ակումբի կազմում անցկացրած 79 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ։