ՊՍԺ-ն պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել վնասվածք ստացած ֆուտբոլիստների վերաբերյալ։
Այսպիսով, հարձակվող Մարկո Ասենսիոն ոտքի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել առնվազն մինչև սեպտեմբերի վերջ։ Այսպիսով, նա բաց կթողնի Լիգա 1-ի «Նիսի», «Մարսելի» ու «Կլերմոնի» հետ խաղերը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Ինչ վերաբերում է հարձակվող Կիլիան Մբապպեին, ով ենթարկվել է պատելյար ջիլ հետազոտության, հարձակվողը հինգշաբթի մասնակցել է թիմի մարզմանը։