Լուիշ Ֆիգու. «Ջուդ Բելինգհեմը արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն բարձր է գնահատել մադրիդյան ակումբի նորեկ Ջուդ Բելինգհեմի խաղը։

«Նա սկսեց շատ ուժեղ և շատ արագ հարմարվեց այն բանին, թե ինչպիսին է «Ռեալը»։ Արդյո՞ք Բելինգհեմն արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այո, անկասկած։ Իր տաղանդի և նվիրվածության շնորհիվ՝ չնայած այդքան երիտասարդ տարիքին»,- ասել է Ֆիգուն AS-ին։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 4 մեկնարկային տուրերում 20-ամյա անգլիացին դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։