Լուչանո Սպալետտին այցելել է «Ատալանտայի» մարզաբազա

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Ուկրաինայի հավաքականին հաղթելուց հետո (2:1) այցելել է «Ատալանտայի» մարզաբազա։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 64-ամյա մասնագետը բանակցություններ է վարել «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի և ակումբի մի քանի ղեկավարների հետ։ Նա նաև հետևել է Իտալիայի հավաքականի մարզմանը։

Իտալիայի առաջնության 3 տուրից հետո «Ատալանտան» 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։