Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի «Ասթոն Վիլայի» դեմ վերջերս կայացած խաղում:
Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չի մեկնել Անգլիայի հավաքական։ «Կարմիրների» ղեկավար Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ֆուտբոլիստի վիճակը։
«Տրենտը դեռ հասանելի չէ։ Նա դեռ չի մարզվել թիմի հետ և ժամանակ է պահանջում։ Սա ազդրի ամենավատ վնասվածքը չէ, բայց այն չի ապաքինվում երկու շաբաթվա ընթացքում:
Նա արդեն վազում է, եւ հուսով ենք, որ նոր շաբաթվա սկզբին կսկսի աշխատել գնդակով»,- լրագրողներին ասել է Կլոպը: