Ժոաու Պալինյան ձմռանը կարող է տեղափոխվել «Բավարիա»

«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան ձմռանը կարող է տեղափոխվել «Բավարիա»։

Ինչպես հաղորդում է Sky Sport DE-ն, 28-ամյա կիսապաշտպանը դեմ չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մյունխեն տեղափոխվելուն: Հիշեցնենք, որ նախորդ ամառ «Բավարիան» մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ: Ըստ աղբյուրի՝ Պալինյան պատրաստ է դիտարկել գերմանական ակումբի առաջարկը հաջորդ տարվա հունվարին։

Նշենք, որ երեկ «Ֆուլհեմը» հայտարարեց ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2028 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 մլն եվրո։