Խավիեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնության ֆինանսական վիճակի մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնության ֆինանսական վիճակի մասին։

«Ֆինանսական իրավիճակի տեսանկյունից մեր առաջնությունը վատագույնն է Եվրոպայում»,- Տեբասի խոսքերը մեջբերում է CetreGoals-ը։ Տեբասը նաև նշել է, որ «Բարսելոնայի» ցանկացած խոշոր վաճառք մեծ քայլ կլինի նրանց իրավիճակը շտկելու համար։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում Իսպանիայի առաջնությունն Պրեմիեր Լիգայից հետո երկրորդ տեղում է։ Չեմպիոնների Լիգայի վերջին տասը խաղարկություններից վեցը հաղթել են Իսպանիայի ակումբները։